Հրշեջ-փրկարարները մարել են Ծաղկալանջի տներից...

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 26-ին ժամը 00։31-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10, մարվել՝ 02։50-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և բաղդադե ծածկը՝ մասամբ, 2 սենյակները՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մնացած հատվածներ: