Հռոմի պապը կոչ է անում արգելել օդային ռազմակա...

Հռոմի Լևոն XIV պապը խիստ քննադատել է օդային ռմբակոծությունները՝ ասելով, որ դրանք պետք է արգելվեն։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Հռոմի պապն այս մասին ասել է Իրանում ԱՄՆ-իսրայելական պատերազմը ֆոնին:

Հռոմի պապը հատուկ չի հիշատակել ընդլայնվող հակամարտությունը իտալական ITA Airways ավիաընկերության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը, սակայն խստորեն դատապարտել է օդուժի օգտագործումը պատերազմական գործողություններում։

«20-րդ դարի ողբերգական փորձառություններից հետո օդային ռմբակոծությունները պետք է ընդմիշտ արգելվեին: Այնուամենայնիվ, դրանք դեռևս գոյություն ունեն… սա առաջընթաց չէ, սա հետընթաց է»,-ասել է Հռոմի պապը: