Հռոմի պապի մոտ ընդունելությունները չեղարկվել...

87-ամյա Հռոմի պապն առողջական խնդիրներ ունի, ուստի նրա բոլոր ընդունելությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերի 23-ին, չեղակվել են։ Այս մասին տեղեկացրել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Թեթեւ տկարության պատճառով, որպես զգուշության միջոց, հաշվի առնելով գալիք ուղեւորությունը, այսօրվա համար նախատեսված ընդունելությունները չեղարկվել են»,- նշված է հաղորդագրությունում։

Մոտ մեկ շաբաթ առաջ հովվապետը վերադարձել էր իր ամենաերկարատեւ օտարերկրյա շրջագայությունից Հարավարեւելյան Ասիայի երկրներով եւ Օվկիանիայով։ Շաբաթվա վերջին նա պետք է մեկնի Բելգիա եւ Լյուքսեմբուրգ։