Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է պատրիարք Կիրի...

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել Է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունները եւ ափսոսանք Է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել Էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում:

«(Հարաբերությունները) շատ լավ են: Ափսոս, որ Վատիկանը ստիպված Է եղել հետաձգել պատրիարք Կիրիլի հետ երկրորդ հանդիպումը, որը մենք նշանակել Էինք հունիսին, Երուսաղեմում, բայց մեր դիվանագիտությունը եկել Է այն եզրակացության, որ այս օրերին հանդիպումը կարող Է հանգեցնել մեծ խառնաշփոթության»,-քահանայապետն ասել Է La Naciցn արգենտինական հրատարակությանը տված հարցազրույցում: Պապի խոսքով՝ ինքը միշտ հանդես Է եկել միջկրոնական երկխոսության օգտին:

«Ինչպես բազմիցս ինձանից լսել եք, ինձ համար համերաշխությունը հակամարտությունից բարձր արժե»,-ասել Է քահանայապետը: Մեկնաբանելով այցը Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն՝ պապը հաղորդել Է, որ այնտեղ մենակ Է եղել:

«Ես չեմ ցանկացել, որպեսզի որեւԷ մեկն ինձ ուղեկցեր, դա եղել Է մի որոշում, որն ընդունել եմ ես, եւ իմ անձնական պատասխանատվությունը»,-ասել Է նա: Փետրվարի վերջին Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել Է Սուրբ Աթոռի միջնորդության հնարավորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում:

«Քահանայապետն այցելել Է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ հանդիպում ունեցել դեսպան Ալեքսանդր Ավդեեւի հետ՝ փորձելով հանդես գալ որպես հակամարտության միջնորդ»,-այն ժամանակ հաղորդել Է Telam արգենտինական գործակալությունը՝ չներկայացնելով հանդիպման ոչ մի այլ մանրամասնություն: Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին հանդիպումը պատրիարք Կիրիլի հետ կայացել Է 2016 թվականի փետրվարին, Կուբայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: