Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ հինգհարկանի շ...

Նոյեմբերի 11-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին` հայտնում է ԱԻն-ը։