Հրդեհ՝ Փոքր Վեդիում

Ապրիլի 14-ին, ժամը  06։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է անասնագոմ, հայտնում են ՓԾ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 85 քմ հատված»,-նշված է հաղորդագրության մեջ։