Հոկտեմբերի 29-ին, ժամը 23:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի առանձնասենյակում՝ 8 քմ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։36-ին։ Այրվել են առանձնասենյակի գույքն ու կախովի առաստաղը։