Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գեւորգյանը, NEWS.am-ի տեղեկություններով, Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։
Էդգարը Երեւանից էր, 22 տարեկան, առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Նա նախքան զորակոչվելը ատամնատեխնիկի կրթություն էր ստացել։
Նշենք, որ Էդգար Գեւորգյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23–ին հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Սա վերջին 10 օրում երրորդ մահն է բանակում։



