Նիկոլ Փաշինյանի իշխանության համար գերխնդիր է դարձել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելը։ Իրավապահները տարբեր քրեական գործեր են հարուցում Թովմասյանի մտերիմների նկատմամբ, ովքեր ժամանակին պետական պաշտոններ են զբաղեցրել։
Թովմասյանին այս կերպ փորձում են հասկացնել, որ միայն իր հրաժարականը կարող է փրկել իր սանիկներին և այլ հարազատներին։ Իսկ եթե հրաժարականի դիմում չգրի, ապա չի բացառվում, որ նա արժանանա իր սանիկների բախտին։
Մեր տեղեկություններով իշխանությունները իրավապահներին հրահանգել են մինչև հոկտեմբեր ամսվա ավարտ, որևէ կերպ հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից Թովմասյանին։ Իրավապահները այս ընթացքում օրուգիշեր աշխատում են, որպեսզի ժամանակին իրենց առաջ դրված խնդիրը կատարվի։
Մեր աղբյուրը բացահայտում է, թե ինչու՞ են շտապում իշխանությունները։ Մինչ հոկտեմբերի ավարտ Հայաստան կարող է հասնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձանաժողովի խորհրդատվական կարծիքը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն ամիսներ առաջ դիմել էր հանձնաժողվոին կարծիք ստանալու նպատակով։
Իշխանությունները ցանկանում են մինչ այդ կարծիքը ստանալը «գլխատել» ՍԴ-ն, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները։



