Իրանական լրատվամիջոցները հրապարակել են երեքշաբթի գիշերը տեղի ունեցած զանգվածային հրթիռակոծման հետևանքով Իսրայելի Նավաթիմ ավիաբազայի առաջին լուսանկարները՝ ցույց տալով իրանական հրթիռների հասցրած վնասը:
Դրանցում հստակ երևում է, որ թիրախավորված շենքին ճշգրիտ հարված է հասցվել, գրում է Mehr գործակալությունը:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:






