Տեսանյութ է հայտնվել Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի վրա հարձակման մասին, որի հետևանքով նա մահացել է։
Կադրերում երեւում է, թե ինչպես է քաղաքական գործիչը նստում մեքենան։ Այս պահին կրակոցներ են լսվում։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ։ Միջադեպից հետո յոթ թեկնածուներից հինգը հայտարարեցին իրենց քարոզարշավը դադարեցնելու մասին։



