Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ 01xs011 պետհամարանիշով «Մերսեդեսի» հարբած կին վարորդը «Նիկոլ, վարչապետ» բղավելով քշել է Հանրապետության Հրապարակում նստացույց անող քաղաքացիների վրա: Մեզ հաջողվեց պարզել, որ մեքենան գրանցված է CPS բենզալցակայանների սեփականատիրոջ՝ Աշոտ Սալազարյանի քրոջ որդու՝ Արա Հովհաննիսյանի անունով, որը բնակվում է Արտաշիսյան փողոցում: Ավելին, մեքենայի ղեկին եղել է CPS-ի սեփականատիրոջ քրոջ հարսը՝ Հովհաննիսյանի կինը:



