
Երեկ Politik.am-ը վերահրապարակել էր ArmDay.am-ի մի հոդված, որում մասնավորապես ասվում էր․«Հանրային հեռուստաընկերությունում վերադասավորումները շարունակվում են։ Իշխանությունը «հին» դեմքերին Հ1 տանելուն զուգահեռ հեռուստաընկերությունում աշխատանքի անցնելու առաջարկ է անում նաեւ այն հայտնի դեմքերին, ովքեր նախկինում աշխատել են Հ1-ում, բայց նրանց հետ հետագա համագործակցության համար պայմանագրեր չեն կնքվել։
Եվ ահա ArmDay.am-ի աղբյուրների փոխանցմաբ Հ1-ի նոր «սթաֆը», մասնավորապես նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը, ով 2018-ի հայտնի իրադարձություններից հետո որոշ ժամանակ աշխատեց ֆեյքերի ՊՈԱԿ-ում եւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով ներկայումս Հ1-ի գլխավոր պրոդյուսերն է համաձայնություն են ձեռք բերել Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Հրանտ Թոխատյանի հետ։ Վերջիններս դարձյալ կվերադառնան Հ1, բայց պայմանով, որ իշխանությանը չեն քննադատի»։
Այսօր Հրանտ Թոխատյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը և պնդեց, որ ինքը որևէ կապ չունի Հանրային հեռուստատեսության հետ և հրապարակված տեղեկատվությունը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը։