Հրանտ Մարգարյանի վրա հարձակման առթիվ քրեական...

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը գեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր առավոտյան փոստով ստացել եմ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի գրությունը, ուր արձանագրվում է, որ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի և ընտանիքի անդամների դեմ մի խումբ ցուցարարների հարձակման պնդումը անհիմն է, չի եղել հարձակում, չի եղել խուլիգանություն, այլ պարզապես նրանք «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է»:

Հիշեցենք, որ Մանուկլյանը ոստիկանության բաժին էր ներկայացրել Ազատության հրապարակում մի խումբ անձանց կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և նրա ընտանիքի ու թոռների դեմ վայրենի հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու էին քննվող գործին։