Արցախի պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները պետական մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանը մեղադրում ենք անգործության, բարոյալքված լինելու համար։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային անվտանգության ծառայության դիմաց։ Ծնողները պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ։
«Մինչեւ այսօր անհայտ սպասում ենք։ ։ Եթե հրամանատարները տեսնում են մեզ՝ ի՞նչ են մտածում։ Ես տեսել եմ նրանց, դավաճանի հայացքով նայում են։ Ասում են մեզ՝ համբերությամբ զինվեք, մենք աշխատում մենք, բայց 10 ամիս է այդ արդյունք մենք չենք տեսնում։ 10 ամիս է՝ իմ երեխան չկա, անհայտ կորած է, թող մեկն ասի՝ քո երեխան զոհվել է, գերի է, մի բան պիտի ասե՞ն, թե՞ չէ։ Մինչեւ այս պահը որեւէ նույնականացում չկա, տա Աստված, որ նույնականացում չլինի, հույս ունենք, որ գերության մեջ է։ Չլինի այնպես, որ բերեն ու մի կտոր բան տան»,- ասաց անհայտ կորած զինծառայողի ծնողը։
հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ։



