Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս չորսը ծայրահեղ ծանր վիճակում են, ասվում է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Սան Ֆրանցիսկոյում հինգշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Հայդ փողոցի և Թյուրք փողոցին հարող տարածքում։ Դեպքի վայրում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են չորս տղամարդ և մեկ կին։։
«Ոստիկանությունը օգնություն է ցուցաբերել վիրավորներին և դեպքի վայր է կանչել շտապօգնության աշխատակիցներին, բոլոր հինգ տուժածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վիրավորներից մեկը մահացել է ստացած վնասվածքներից՝ չնայած շտապօգնության աշխատակիցների ջանքերին։
Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգություն, San Francisco Chronicle թերթը անվանում է այն վայրերից մեկը, որտեղ ծաղկում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:



