Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի...

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի անցման համար, եթե նրանք համագործակցեն Իրանի ռազմածովային ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր տեսանկյունից՝ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, սակայն նրանք պետք է համագործակցեն մեր ռազմածովային ուժերի հետ»,- ասել է նա Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։