Հորմուզի նեղուցում լարվածություն․ նավերը հետ...

Երեք կոնտեյներատար նավ, որ փորձել է անցնել Հորմուզի նեղուցով, լքել է այն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումներից հետո: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան, ի պատասխան ԱՄՆ կոռումպացված նախագահի կեղծ հայտարարությունների, թե Հորմուզի նեղուցը բաց է, տարբեր դրոշների ներքո նավարկող երեք կոնտեյներատար նավեր փորձել են անցնել թույլտվություն ունեցող նավերի համար նախատեսված միջանցքով, սակայն հեռացել են կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո»,- ԻՀՊԿ հայտարարությունից մեջբերում է անում Tasnim գործակալությունը:

ԻՀՊԿ-ն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի կամ ցանկացած այլ երկրի հետ կապված նավերի անցումը, որոնք աջակցում են Իրանի դեմ ագրեսիային, կատեգորիկ արգելված է: