Հորմուզի նեղուցում իրավիճակը չի կարող նույնը մնալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պատճառով, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր-Ղալիբաֆը։
«Հաշվի առնելով նրանց միջամտությունը, նեղուցում իրավիճակը այլևս չի կարող մնալ նախկինի պես՝ թե՛ իրավական տեսանկյունից, թե՛ նավերի տեղաշարժի առումով. դրա համար անհրաժեշտ անվտանգ պայմանները ստեղծված չեն», – ասել է նա՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում կարգուկանոնը փոխվում է։



