Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի...

Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր կլինի Իրանի և նրա հակառակորդների միջև հրադադարի հաստատումից երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի շնորհիվ և առկա տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով», – գրել է նա X-ում։

Նա հավելել է, որ «եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, Իսլամական Հանրապետության զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական հարձակումները»։