Իրանը հերքել է տեղեկություններն այն մասին,թե Թեհրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող երկու տանկերների անցնել Հորմուզի նեղուցով։ Հերքումը հրապարակվել է այն տեղեկությունների ֆոնին, թե Իրանն ընդառաջել է Հնդկաստանին՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցություններից հետո։
«Ոչ, դա ճիշտ չէ», - NDTV-ին ասել է Թեհրանի աղբյուրը։
Ավելի վաղ IANS լրատվական գործակալության հաղորդագրությունը պնդում էր, որ առնվազն երկու հնդկական տանկեր՝ «Pushpak»-ը և «Parimal»-ը, անվտանգ անցնում են Հորմուզի նեղուցով՝ չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի նավերը շարունակում են բախվել սահմանափակումների։



