Հորմուզի նեղուցի շրջափակմամբ ԱՄՆ-ն ձգտում է ճ...

Հորմուզի նեղուցի շրջափակմամբ ԱՄՆ-ն ձգտում է ճնշում գործադրել Չինաստանի և Հնդկաստանի վրա, որպեսզի վերջիններս ազդեն Իրանի վրա և Թեհրանին վերադարձնեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ասվում է CNN-ի վերլուծական նյութում։

Հեռուստաալիքի գնահատմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ իրանական նավթի ակտիվ գնորդ հանդիսացող երկրները, հայտնվելով արտաքին ճնշման տակ, կսկսեն ներազդել Իրանի ղեկավարության վրա։ Սակայն Չինաստանի դեպքում խաղադրույքները չափազանց բարձր են. ամերիկյան կողմի և չինական նավերի միջև ցանկացած բախում կարող է տապալել երկու գերտերությունների առաջնորդների սպասվող հանդիպումն ու հանգեցնել խորը դիվանագիտական ճգնաժամի։

Հոդվածում նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է թերագնահատել է Իրանի դիրքորոշումը՝ կարծելով, թե շրջափակումը արագորեն կհանգուցալուծի հակամարտությունը։ Սակայն Թեհրանն այս ամենը դիտարկում է որպես գոյապայքար, ինչն, ըստ հեռուստաալիքի, նվազեցնում է հարցի շուտափույթ կարգավորման հավանականությունը։