Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձ...

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։

«Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ: