Հորդանանը ժամանակավորապես փակում է օդային տար...

Հորդանանի քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի բոլոր մուտքային, ելքային և տարանցիկ չվերթերի համար ամեն օր՝ սկսած մարտի 2-ից, ժամը 18:00-ից (15:00 GMT) մինչև 9:00-ն (06:00 GMT) մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հաղորդում Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։

«Որոշումը կայացվել է տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի գնահատման լույսի ներքո», - նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։

Հանձնաժողովի գլխավոր հանձնակատար, կապիտան Դայֆալլահ ալ-Ֆարաջաթը նշել է, որ որոշման նպատակն է պաշտպանել քաղաքացիական ավիացիայի գործողությունները և ապահովել Հորդանանի օդային տարածքում անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը՝ տարածաշրջանում առկա պայմաններում։

Հանձնաժողովը կոչ է արել ուղևորներին համապատասխան ավիաընկերությունների հետ համակարգել  թռիչքների ժամանակացույցի և ժամանակավոր սահմանափակումներից բխող ցանկացած փոփոխության վերաբերյալ տեղեկությունները։

Ավելի վաղ Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ թռիչքներ դեռևս չեն իրականացվի։