Հնդկաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի ծրագիրը կայու...

Հնդկաստանը ողջունել է Գազայի հատվածում հակամարտության դադարեցման՝ ԱՄՆ-ի կողմից հրապարակված ծրագիրը և հույս ունի, որ այն կհանգեցնի կայուն խաղաղության:

Այս մասին X-ի իր էջում հրապարակել  է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

«Մենք ողջունում ենք Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գազայի հատվածում հակամարտության դադարեցման ծրագրի մասին: Այն բացում է իրական ճանապարհ դեպի երկարաժամկետ և կայուն խաղաղություն, անվտանգություն և զարգացում պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների, ինչպես նաև՝ ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար: Մենք հույս ունենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կմիավորվեն նախագահ Թրամփի նախաձեռնության շուրջ և կաջակցեն հակամարտության դադարեցման և խաղաղության ապահովման ջանքերին», - գրել է Հնդկաստանի վարչապետը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ծրագիրը: