Հուլիսի լույս 30-ին երկարատև անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է տեղի ունեցել Հնդկաստանի Կերալայի հյուսիս-արևելքի Վայանադի շրջանում: Վերջին տվյալների համաձայն` զոհվել է առնվազն 93 մարդ։ Նշվում է, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ:
Երկրի իշխանությունները հուլիսի 30-ը և 31-ը սգո օրեր են հայտարարել նահանգում։



