Հնդկաստանի վարչապետը Ուկրաինայում հակամարտող...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով ուրբաթ օրը այցով գտնվում է Կիևում, կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին միասին գտնել դրա ավարտի ուղին։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ժամանակ չկորցնել և անցնել երկխոսության, հայտնում է Reuters-ը։

«Մենք պետք է շարժվենք դեպի երկխոսություն՝ առանց ժամանակ կորցնելու, երկու կողմերը պետք է միասին նստեն և ելք գտնեն հակամարտությունից», – ասել է գործակալությունը՝ վկայակոչելով Մոդիի խոսքերը։

Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ Ուկրաինա է ժամանել խաղաղության ուղերձով՝ ընդգծելով, որ հակամարտությունը կարող է ավարտվել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։