Հնդկաստանի վարչապետը մտադիր է սեպտեմբերին ԱՄՆ...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սեպտեմբերին նախատեսում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանք նշել են, որ ԱՄՆ այցի պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն «գլխավոր նպատակը կլինի ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը, առևտրային հարցերի լուծումը և մաքսատուրքերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման հասնելը»։

Աղբյուրների համաձայն, Մոդիի այցը ԱՄՆ նախատեսված է սեպտեմբերի վերջին շաբաթում։

Դրա նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ հավատարմագրման գործընթացը և ուղևորության կազմակերպումը պետք է ավարտվեն օգոստոսին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել հնդկական ապրանքների վրա՝ Դելիի կողմից ռուսական նավթի գնման պատճառով։