Հնդկաստանի վարչապետը կառավարության հետ կքննար...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին երկրի նախարարների կաբինետի առանցքային նախարարների հետ նիստ կանցկացնի՝ քննարկելու Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման հետևանքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հնդկական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի մաքսատուրքերի հարցը։

Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքի սահմանման մասին՝ պատճառ բերելով Նյու Դելիի կողմից բարձր մաքսատուրքերը, առևտրային խոչընդոտները և Ռուսաստանի հետ համագործակցությունը»։ Մաքսատուրքն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ին։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 6-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Հնդկաստանից ներմուծման համար 25%-ի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանելու վերաբերյալ՝ նրա կողմից Ռուսաստանից նավթի գնումների պատճառով։ Այդ պատժամիջոցները կսկսեն գործել օգոստոսի 27-ից: Այսպիսով, Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 50%: