Հնդկաստանի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում մեկնարկել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները, հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«TROPEX-23-ը կանցկացվի երեք ամիս՝ 2023 թ. հունվարից մինչև մարտ: Զորավարժությունների շրջանակներում Հնդկաստանի ռազմածովային ուժերի բոլոր վերջրյա մարտական նավերը, այդ թվում՝ Էսկադրային ականակիրները, ֆրեգատները, հետախուզական ռազմանավերը, ինչպես նաև սուզանավերն ու ինքնաթիռները, իրականացնում են բարդ ծովային օպերատիվ գործողություններ՝ ստուգելու և ճշտելու ռազմածովային ուժերի գործողությունների հայեցակարգը, ներառյալ օպերատիվ լոգիստիկան և այլ ծառայությունների հետ փոխգործակցությունը», - հաղորդել են երկրի պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչությունում նշել են, որ «տարիների ընթացքում այս զորավարժությունների աճող մասշտաբներն ու բարդությունը հնարավորություն են տալիս ստուգել Հնդկաստանի ռազմածովային ուժերի միացյալ նավատորմի մարտական պատրաստվածությունը բազմաթիվ սպառնալիքների պայմաններում գործողությունների համար»:
«Ծովային վարժանքները նաև նպաստում են հնդկական բանակի, հնդկական ռազմաօդային ուժերի և առափնյա պահպանության ծառայությունների հետ օպերատիվ մակարդակով փոխգործակցությանը, ինչն Է՛լ ավելի կամրապնդի օպերատիվ համատեղելիությունը և համատեղ գործողությունները բարդ պայմաններում», - հավելել են պաշտպանության նախարարությունում: