Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտարարել...

Պակիստանը ներգրավված է Հնդկաստանում ահաբեկչական հարձակումների մեջ և հրաժարվում է փակել իր տարածքում գործող զինյալների պատրաստման ճամբարները։ Այս մասին հայտարարել է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում տեղի ունեցած հանրահավաքում։

«Ամեն անգամ, երբ մենք հետաքննում էինք ահաբեկչական հարձակումները, մենք գտնում էինք, որ Իսլամաբադը ներգրավված է: Հնդկաստանի տարբեր կառավարություններ փորձել են համոզել Պակիստանին փակել ահաբեկիչների պատրաստման ճամբարները, սակայն այդ ջանքերն անհաջող են եղել: Հարևան պետությունը համաձայն չէ Ջամուի և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացմանը, փորձում է ահաբեկչություն արթնացնել հնդկական այս տարածաշրջանում և չի ցանկանում այնտեղ ժողովրդավարության վերածնունդ»,- Սինգհի խոսքերն է մեջբերում The Times of India-ն։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը պատրաստ է համագործակցել հարեւան երկրների հետ։ «Եթե մենք լավ հարաբերություններ ունենայինք, Հնդկաստանը կարող էր Պակիստանին ավելի շատ միջոցներ տրամադրել, քան ստանում է Արժույթի միջազգային հիմնադրամից», - ընդգծել է Հնդկաստանի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը։ - Իսլամաբադը երկար ժամանակ չարաշահում է արտաքին ֆինանսական օգնությունը։ Նա փող է փնտրում այլ երկրներից, որոնք օգտագործում է իր տարածքում ահաբեկչական ուժերին սնուցելու համար»։