Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել...

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կարանպրիտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: