Հնդկաստանի 4 քաղաքացիները վերակենդանացման բաժ...

Այսօր գիշերը Երևանի Ազատության պողոտայում Հնդկաստանի 4 քաղաքացիներ վիճաբանությունից հետո տեղափոխվել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:

«Նրանցից 3-ը վնասվածքներ են ստացել որովայնի շրջանում, 1-ը կրծքավանդակի, վիրահատվել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն»,- հայտնեցին հիվանդանոցի հանրային կապերի բաժնից։

Ոստիկանությունը տեղում պարզել է, որ կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել: Կատարվում է նախաքննություն: