
Հնդկաստանի եւ Պակիստանի բանակցությունները ռազմական գործողությունների հրամանատարմերի մակարդակով հետաձգվել են։ Այս մասին, հղում կատարելով Հնդկաստանի ԶՈւ-ին, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Բանակցությունները պետք է տեղի ունենային հեռախոսով, թեժ գծով, Հնդկաստանի ժամանակով կեսօրին։ Դրանց մասին հայտարարվել էր դեռ մայիսի 10-ին, երբ Հնդկաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր հրադադարի եւ հնդկա-պակիստանյան սահմանին ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների մասին։
Reuters-ի տվյալներով՝ զորահրամանատարների խոսակցությունը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի երեկո։