«Հնարավոր է նախատեսել ավտոմեքենաների, գնացքնե...

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին․

«Պայմանավորվածությունները, որ հայկական կողմը շարունակաբար արձանագրում է խաղաղության համաձայնագրում, պիտի ընդունվեն Ադրբեջանի կողմից։ Եթե դրանք չեն ընդունվում, նշանակում է՝ պայմանագիրը տվյալ պահին չի կարող ստորագրվել։ 

Խանդանյանը խոսել է ապաշրջափակման գործընթացի մասին՝ շեշտելով, որ դա կարևոր է. «Բայց այդ գործընթացն ունի սկզբունքներ. Դրանք են՝  երկրների իրավազորությունը, օրենսդրությունը, փոխադարձությունն ու հավասարությունը։ Այդ սկզբունքները պետք է արձանագրվեն համաձայնագրում և բանակցությունների ընթացքում, որոնց շուրջ, ըստ էության, եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ խոսելն անընդունելի է․

«Այս սկզբունքների շրջանակներում իսկապես հնարավոր է նախատեսել ավտոմեքենաների, գնացքների, քաղաքացիների անցման որոշակի դյուրացումներ, որ այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե մեզ մոտ, թե Ադրբեջանում, հնարավոր լինի կառավարել»։