Հայաստանի գլխավոր դատախազությունը առայժմ չի մեկնաբանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացված որոշումը։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Aysor.am-ին փոխանցել են, որ այս պահին որևէ դիրքորոշում չեն կարող հայտնել և հնարավոր է՝ այսօրվա ընթացքում որևէ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին տարածվի։



