Հինգերորդ օրն է Մեծ շեն համայնքի կապը նույնպե...

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը՝ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։ «Բնականաբար անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, ինչը երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին»,-նշել է համայնաքապետը։ Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։ «Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։