Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են։ Իրավիճակը լարված է։ Բերման են ենթարկել քաղաքապետի թեկնածու և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի համակիրներին։
«Այս պահին գտնվում եմ Աբովյան քաղաքում` ոստիկանության շենքի հարակից տարածքում։ Պարբերաբար ստանում ենք լուրեր ու ահազանգեր, որ մարզպետի կողմից կատարվում են ոտնձգություններ ու գործողություններ, որոնք չեն տեղավորվում ոչ օրենքի տառի, ոչ էլ տրամաբանության մեջ։ Մասնավորապես, շրջելով ընտրատեղամասերով, առգրավելով մարդկանց ձեռքից թղթեր, փաստաթղթեր»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ բերման են ենթարկել քաղաքացիների` բոլորը` Վահագն Գևորգյանը համակիրներ։ Պատճառաբանել են, թե մթերք են կրում։ Ըստ պատգամավորի ոստիկանները տեղեկացրել են, որ անանուն հաղորդումներ են ստացել.«Քիչ առաջ էլ, մինչև իմ և իմ գործընկերների կողմից գալը, իմ մյուս գործընկերները, ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորներ փորձել են ոստիկանություն մտնել և հասկանալ ինչումն է խնդիրը, երկար ժամանակ խոչընդոտներ ստեղծելով այնուամենայնիվ թույլ են տվել, որպեսզի ներս մտնեն։ Քիչ առաջ ոստիկանապետի հետ էլ եմ հանդիպել իմ գործընկերների հետ և պարզաբանում պահանջել ստեղծված իրավիճակի և կոնկրետ դեպքի հետ կապված, քանի որ ոչ միայն նրա վրա զենք-զինամթերք չկա, նրան անիմաստ 3 ժամ պահել են ոստիկանությունում, իմանալով հանդերձ, որ տվյալ անձը մեր թեկնածուի համակիրներից է և ակտիվիստներից է և այդ ընթացքում լայնածավալ գործունեություն կարող է ծավալել օրվա հետ կապված։ Առհասարակ փորձում են մթնոլորտ և երանգներ հաղորդել Աբովյան քաղաքում ու այս տրամաբանությամբ առաջնորդներին պետք է ասենք, որ չի ստացվելու նրանց մոտ։ Աբովյանցիները ազատ են, անկախ են իրենց գործունեության մեջ և հին հնարքները նոր իրականության մեջ տեղ չեն ունենալու»։



