Պետք է ցավով արձանագրեմ, որ միակ բառը, որ կարող է բնորոշել այս ամբողջ քննարկումներին, անորոշություն բառն է։ Այս մասին առողջապահական ապահովագարական համակարգի ներդրման օրինագիծը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն մեկ ամիս հետո, հունվարի մեկից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար, որովհետև չկան հաստատված կլինիկական ուղղեցույցներ, չկա բժշկական գործողությունների ստանդարտներ, չկան ախտորոշման և բուժման միասնական մոտեցումներ։ Նման անորոշություն կա նաև այսպես նոր ձևավորված հիմնադրամի տեսանկյունից, որովհետև հիմնադրամը դեռևս գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ խոշոր հիմնադրամ, որը վերահսկելու է այս ամբողջ գործընթացը, բայց այդ հիմնադրամը դեռ չկա»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



