
Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան Հանրապետություն արդեն գալիս են արտագնա աշխատանքի։
«Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս»,- նշել է նա:
«Իհարկե, կան մարդիկ, որ Հայաստանից գնում են արտագնա աշխատանքի։ Բայց գյուղերից գիտեմ, որ բազմաթիվ խմբեր, որոնք գնում էին արտագնա աշխատանքի, հիմա 16 մլնի տներն են սարքում իրենց գյուղերում»,- ասել է Փաշինյանը: