Իսրայելցի զինվորականները, որոնք տեղակայված են Գազայի հատվածի հետ սահմանին, շուտով կլինեն նրա տարածքում։
Նման ուղերձով զինծառայողներին է դիմել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Այժմ դուք Գազան տեսնում եք հեռվից, շուտով այն կտեսնեք ներսից»,- հայտարարել է Գալանտը «Գիվատի» բրիգադի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ՝ հասկացնելով, որ շուտով կարող է հրաման տրվել հատվածում ցամաքային գործողություն սկսել, հաղորդում է The Times of Israel պարբերականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:



