ՀՀ–ում հիփոթեքային արտոնությունից հարկ գանձել...

Հիփոթեկային արտոնություններից, մասնավորապես եկամտային հարկի վերադարձից հարկ գանձելու գաղափարը երբեք պաշտոնապես չի քննարկվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը` պատասխանելով խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե այդ նախագիծը քննարկումների որ փուլում է գտնվում:

Հարցին արձագանքեց նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը. «Այդ հարցը ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, բայց, համենայնդեպս, ես չեմ լսել, որ նման հարց քննարկվի»,– ասաց ՀՀ ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԶԼՄ–ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է նորակառույց շենքում բնակարան գնելիս հիփոթեք վճարողների ստացած եկամտահարկի վերադարձը հավասարեցնել եկամտին և այն 20 %–ով հարկել: