
Օրերս հայկական զինված ուժերի 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը՝ մարտական հրաձգությամբ:
Ցուցադրական զորավարժության նպատակներն են եղել զինծառայողներին ուսուցանել հետևյալ խնդիրների կատարման սկզբունքներն ու ձևերը․
- կրակի կառավարում,
- կրակային դիրքերի խուսավարում,
- նոր դիրքերի զբաղեցում,
- ինքնագնաց հրետանային կայանքները մարտական վիճակի բերում։