ՀՀ ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց...

Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլի ոստիկանության դեմքը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց գլխարկ են, մյուսը` Նյու Յորքի ոստիկանության գլխարկով։

Համազգեստի պատիվը չպաշտպանող, օրենքը խախտող ոստիկանը չի՛ կարող օրենք հաստատել կամ պաշտպանել քաղաքացու օրինական շահերն ու անվտանգությունը։

ՀԳ

Իսկ քաղաքացուն հայհոյող ոստիկանն անբարոյական է և գործած հանցանքի համար պատիժ է կրելու»։