ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում...

Կանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին:

ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։

Այդ նպատակով անհրաժեշտ է բացառապես Կանադայում ՀՀ դեսպանության միջոցով քվեբեկյան կողմին ներկայացնել լրացված դիմումներ (ձևանմուշը կցվում է) և տրամադրել համապատասխան ընթացակարգով (կցվում է) սահմանված փաստաթղթերը։ Ընդ որում՝ 2 դիմում կարող է ներկայացվել անգլալեզու, իսկ 8 դիմում՝ ֆրանսալեզու համալսարանների համար (հատուկ պայմանները չեն վերաբերում հեռակա ուսուցմանը)։

Համապատասխան համալսարանների ցանկը հասանելի է Քվեբեկի կառավարության պաշտոնական կայքում՝ https://tinyurl.com/4kakdu52։

Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: