ՀՀ-ում սոցիալական աջակցություն կարող են ստանա...

Պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները եւս կարող են սոցիալական աջակցություն ստանալ: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա պարզաբանեց, որ այս հարցը քննարկվում է Հայաստանի նախարարների կաբինետում:

««Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն աջակցություն ստացող գյուղերի ցանկը կարող է ընդլայնվել: Չի բացառվում, որ այդ համայնքների բնակիչներին կարող է լրացուցիչ աջակցություն ցուցաբերվել»,- հավելեց նախարարը: