ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք երկկողմ...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը

Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։

Քննարկել ենք հայ–իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ–իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական»։