ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄ...

ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ 

Այցի ընթացքում Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին՝ տեղում գնահատելու իրավիճակն ու ծանոթանալու վերջին զարգացումներին։

Հանդիպման և պարեկության ընթացքում քննարկվել են մարզում առկա իրավիճակն ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։