2023թ.-ին նախորդ տարվա համեմատ 83 տոկսով աճել է հանրապետություն ներկրված տրասպորտային միջոցների թիվը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։
«Շատ դեպքերում աճը պայմանավորված էր նրանով, որ ներմուծվում էր հայկական ռեզիդենտ կազմակերոպւթյունների կողմից և արտահանվում ԱՊՀ երկրներ, չնայած օգոստոսից ՌԴ-ում փոփոխություններ մտցրվեցին և ՌԴ-ն մեքենաների ներմուծման համար սահմանեց ուտիլիզացիոն վճար, այսինքն՝ թանկացվեց և արդեն նկատվում է ավտոմեքենաների ներմուծման տեպնի նվազում»,-ասաց նա։



