ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխա...

2022 թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:

Արցախի դատախազությունից  հայտնում են, որ գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: